‘Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի՝ Լեռնային Ղարաբաղում խորհրդարանական ընտրությունների անցկացումը սադրանք է’

926

Թուրքիան սադրանք է համարում խորհրդարանական ընտրությունների անցկացումը Լեռնային Ղարաբաղում: Այդ մասին հայտարարել են Թուրքիայի ԱԳՆ-ում` ի պատասխան ԱՊԱ-ի հարցման:

Գերատեսչությունն նշում է, որ մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղում նախատեսվող խորհրդարանական ընտրություններն այդ տարածքում ստեղծված ապօրինի իրավիճակի օրինականացման միակողմանի փորձ է:

«Նման նախաձեռնությունները նշանակում են միջազգային իրավունքի, ՄԱԿ ԱԽ բանաձևերի, ԵԱՀԿ սկզբունքների բացահայտ խախտում: Մինչդեռ ԵԱՀԿ շրջանակում վարվում են խաղաղ ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ, և «ապօրինի» ընտրություններ անցկացնելու փորձը չի խթանի խնդրի կարգավորման փորձերը», — նշվում է հաղորդագրության մեջ:

Թուրքիայի ԱԳՆ վճռականորեն դատապարտում է այդ գործողությունները և հայտարարում, որ դրանք անօրինական են և ոչ մի կապ չունեն միջազգային իրավունքի հետ:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանցի փորձագետ. Արևմտյան առաջնորդներին շատ ավելի հարմար է ապրիլի 24-ին մեկնել Երևան, այլ ոչ թե` Անկարա’
Հաջորդ հոդվածը‘Զուրաբյան. Կոնգրեսը շարունակելու է մնալ պայքարող և դիմադրությունը կազմակերպող օջախ (տեսանյութ)’