Ըստ Թրամփի` ինքը գրաքննության զոհ է

434

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Twitter-ի, Google-ի և Facebook-ի՝ պնդելով, որ ինքը նրանց  գրաքննության զոհն է դարձել։  Կոլեկտիվ հայցն ուղղված է նաև այդ ընկերությունների գործադիր տնօրենների դեմ։

Այդ սոցցանցերում Թրամփի ակաունտներն արգելափակվել են այս տարվա հունվարին՝ մտավախությամբ, որ նրա մեկնաբանությունները կարող են բռնություններ հրահրել՝ հաշվի առնելով նրա համախոհների կողմից Կապիտոլիումի վրա գրոհը։

Թրամփն ինքը դատական հայցն անվանել է « հրաշալի քայլ՝ ի պաշտպանություն մեր ազատ խոսքի»։

Նյու Ջերսիի իր գոլֆակումբում մամուլի ասուլիսի ընթացքում Թրամփը հարձակում է գործել սոցցանցերի և դեմոկրատների վրա՝ նրանց մեղադրելով ապատեղեկատվությունը խրախուսելու մեջ։

Առայժմ հայտում նշված ընկերություններից ոչ մեկը չի արձագանքել դատական հայցին։

Ի դեպ, փորձագետների կարծիքով՝ հայցի դատական հեռանկարները շատ փոքր են։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՀԱՀ նախկին նախագահ Զուման «ընտրեց» կալանավայրը
Հաջորդ հոդվածըԸնդդիմադիր թերթի գլխավոր խմբագիրն անհետացել է