Ըստ Թրամփի` իրեն մեղադրանք է առաջադրվել 33 կետով

216

Այսօր Նյու Յորքի դատարանը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին 33 կետով մեղադրանքներ կառաջադրի։

Այդ մասին քաղաքական գործիչը հայտնել է երկուշաբթի օրը իր Truth Social սոցիալական ցանցում՝ նշելով, որ համապատասխան տեղեկությունը հանրության սեփականությունն է դարձել գործը վարող դատախազ Էլվին Բրեգի գործողությունների պատճառով։

«Շրջանային դատավոր Էլվին Բրեգը տեղեկատվության արտահոսք է թույլ տվել մեղադրանքի 33 կետերի մասին,- գրել է Թրամփը։- Ոչ մի անակնկալ կամ փոփոխություն չկա այն տվյալների մեջ, որոնք նա հրապարակել է»։

Թրամփը հավելել է, որ իրեն անմեղ է ճանաչում, և դատախազին առաջարկել է անհապաղ լքել պաշտոնը։

Մեղադրանքի մանրամասներն անհայտ են մնում, որովհետև համապատասխան փաստաթուղթը, նախկինի պես, գաղտնագրված է։ Որպես կանոն՝ այն հրապարակվում է գրեթե մեղադրանքը հայտարարելու հետ միաժամանակ, սակայն դատախազը կարող է նաև չհրապարակելու որոշում կայացնել։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԶԼՄ-ները հաղորդել են Օդեսայում պայթյունների մասին
Հաջորդ հոդվածըՄագնուս Կարլսենը սենսացիոն պարտություն կրեց