Ըստ Թրամփի` միայն ինքը կարող է կանխել երրորդ համաշխարհային պատերազմը

239

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքով՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում 2024 թ․ իր վերընտրությունը միայն երկիրը կփրկի երրորդ համաշխարհային պատերազմից։

Այդ հայտարարությունը նա արել է երկուշաբթի, Այովայում իր համակիրների հանրահավաքում։

«Ես ձեր առջև կանգնած եմ որպես այն միակ թեկնածուն, որը կարող է խոստանալ՝ ես կկանխեմ երրորդ համաշխարհային պատերազմը, քանի որ հավատում եմ, որ երրորդ համաշխարհային պատերազմը կլինի,- ասել է նա։- Այս վարչակազմի հետ մենք կհասնենք երրորդ համաշխարհային պատերազմի, որովհետև նրանք չգիտեն ճիշտ խոսել, ճիշտ ազդանշաններ հաղորդել։ Նրանք գործում են կոշտ՝ երբ պետք է մեղմ գործել, և մեղմ՝ երբ կոշտություն է պետք։ Նրանք չգիտեն՝ ինչ են անում։ Ճիշտն ասած՝ այդպես մենք կհասնենք երրորդ համաշխարհային պատերազմի, մեծ պատերազմի Չինաստանի և ուրիշների հետ»։

Նախկինում էլ Թրամփը խոստացել էր, որ նախագահի պաշտոնում վերընտրվելու դեպքում ինքը հակամարտությունը Ուկրաինայում կկարգավորի 24 ժամում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԵՄ-ն երկարացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ժամկետը
Հաջորդ հոդվածըՆյու Յորքի ահաբեկիչը կդատապարտվի ցմահ ազատազրկման