Ըստ Լավրովի` Լաչինի միջանցքի հարցը առաջիկայում կկարգավորվի. «Ազատություն»

397

«Երեկ, թե առաջին օրը կայացել է Ադրբեջանի և Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպում, որին մասնակցել է ռուսական զորակազմի հրամանատարը։ Կարծում եմ, որ հարցը առաջիկա ժամանակում կկարգավորվի»,- այսօրվա ասուլիսում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը` ըստ «Ազատություն» ռադիոկայանի։

Նա հիշեցրել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ իր վերջին հեռախոսազրույցը և ընդգծել, որ Լաչինի միջանցքը՝ ըստ 2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնության, պետք է ազատ լինի բեռների, քաղաքացիների և տրանսպորտային միջոցների անցումների համար, բայց ռազմական բեռների տեղափոխումը արգելված է։

Ռուսաստանի ԱԳ նախարարն ասել է, որ հիմա ռուս զինվորականներն ուսումնասիրում են ադրբեջանցիների ներկայացրած տվյալները, թե հայկական կողմը, խախտելով եռակողմ համաձայնությունները, այդ միջանցքով ականներ է տեղափոխել, որոնք հետո օգտագործվել են ադրբեջանական դիրքերի մոտ տարածքներ ականապատելու համար։

«Այնտեղ փոխադարձ շատ մեղադրանքներ կան»,- «Ազատություն» լրատվական ծառայության փոխանցմամբ` ասել է Լավրովը։

Նախորդ հոդվածըԵրկրաշարժ Հայաստանում
Հաջորդ հոդվածըԻրանում երկրաշարժի հետևանքով տուժել է 120 մարդ