Ըստ ԼԺՀ ղեկավարի` խաղաղ բնակչությանը ոչինչ չի սպառնում

541

Ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետության ղեկավար  Լեոնիդ Պեսչանիկը հայտարարել է, որ խաղաղ բնակչությանը ոչինչ չի սպառնում, բայց հարկավոր է զգուշություն դրսևորել։

«Կիևի իշխանություններից ամեն ինչ սպասելի է»,- ասել է նա։

Պեսչանիկը ուկրաինացի ուժայիններին կոչ է արել վայր դնել զենքը՝ մարդկային զոհերից խուսափելու համար։

«Ուկրաինայի զինված կազմավորումներին առաջարկում եմ վայր դնել զենքը՝ մարդկային զոհերից առավելագույնս խուսափելու համար։ Դա այն բանի երաշխիքը կլինի, որ նրանք բացարձակ հնարավորություն կունենան ապրելու ազատ, դեմոկրատական, ոչ մեկից կախում չունեցող պետությունում»,- ասել է Պեսչանիկը RT-ի եթերում։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԱկապուլկո․ Ռաֆայել Նադալը հաղթեց՝ 6։0, 6։3
Հաջորդ հոդվածըԴուք բոլորդ եք մեղավոր. Ալիք Մեդիա