Ըստ Լուկաշենկոյի` սահմանին ուկրաինացի ազգայնականներ են հավաքվում

382

Ուկրաինան մեծացնում է իր զորակազմը Բելառուսի սահմանին՝ միգրանտների դեմ պայքարի քողի տակ, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Ուկրաինան շարունակում է ուժեր կուտակել՝ «արմատական-ազգայնականներից» կազմված ազգային գվարդիայի ստորաբաժանումներ բերելով սահմանի մոտ։ Դրանք ավելի դաժան են, քան նատօ-ական զինվորները։ Եվ այդ ամենը՝ անմիջականորեն մեր երկրի սահմանին մոտ։ Իբր՝ միգրանտների դեմ են պայքարում»,- Բելառուսի նախագահի խոսքն է մեջբերել Sputnik-ը։

Գործակալության տվյալներով՝ Ուկրաինան «Անտառուտ» հատուկ գործողություն է անցկացնում, Բելառուսին սահմանակից տարածք է ուղարկվել մոտավորապես տասը հազար զինծառայող։

Լուկաշենկոն ընդգծել է, որ միգրանտների դեմ պայքարն ընդամենը պատրվակ է՝ զորքերը Բելառուսի սահման բերելու համար։

«Ախր միգրանտները նույնիսկ վատ երազում այնտեղ չեն հայտնվի։ Նրանք չեն էլ պատրաստվում Ուկրաինա գնալ, մենք դա հրաշալի հասկանում ենք։ Ուկրաինայից են մարդիկ փախչում, իսկ նրանք «պաշտպանվում են Բելառուսից եկող միգրանտներից»,- ասել է Բելառուսի նախագահը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԿրեմլը մեկնաբանել է ԱՄՆ հայտարարությունը
Հաջորդ հոդվածըԱհաբեկիչների վերաբերյալ տվյալները կհրապարակվեն