‘Ըստ հավաքվածների՝ խոշոր ավտովթարի մեղավորը «Լֆիկ Սամոյի» քրոջ 19-ամյա տղան է’

972

Հոկտեմբերի 9-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում, Թբիլիսյան խճուղում՝ Շամպայն Գինիների Գործարանի մոտ, բախվել են «Range Rover» մակնիշի 06 ՍՕ 600 համարանիշի, «Lexus» մակնիշի 34 ՍT 995 համարանիշի, ГАЗ 3110 մակնիշի 02 ՍՍ 602 համարանիշի և Mercedes-Benz ML 350 մակնիշի 19 ՕԼ 872 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հաղորդում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ:

Ըստ կայքի՝ վթարի վայրում հավաքվածները պատմել են, որ վթարի մեղավորը եղել է «Range Rover»-ի վարորդը՝ Երևան քաղաքի բնակիչ, 19-ամյա Զոհրաբ Ղազարյանը, ով, կայքի տեղեկություններով, Ազգային ժողովի պատգամավոր, «Լֆիկ Սամո» մականվամբ Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին է: Իսկ վթարի վայրում հավաքվածներից մի քանիսն էլ հայտնում էին. «Ռենջը մեծ արագությամբ բարձրանում էր, խփեց լեքսուսին, լեքսուսն էլ իր հերթին բախվեց հանդիպակաց երթևեկող վոլգային, վոլգայի վարորդն էլ չկարողանալով կառավարել ավտոմեքենան, բախվեց մերսեդեսին»: Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը: 

Նախորդ հոդվածը‘Նորածնի սպանության մեղադրանքով հետախուզվող կնոջը հայտնաբերել են Դավիթաշենում’
Հաջորդ հոդվածը‘Մեսութ Օզիլ. Դեռևս շուտ է մտածել չեմպիոնության մասին’