‘Ըստ ՀՀԿ-ականի՝ Երանոսյան Լյովան դրսի ուժ է. «ՉԻ»’

3002

«Չորրորդ իշխանություն»-ը լուր-մեկնաբանություն խորագրի ներքո գրում է.

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը հայտարարել է, թե վերջին օրերի բռնությունների հեղինակը դրսի ուժերն են, իսկ նպատակն իշխանություններին վարկաբեկելն է:

«ՉԻ». Փաստորեն ներքին զորքերի հրամանատար Երանոսյան Լյովան դրսի ուժ է: Ավելին` նա հայտարարել է, թե ով Սերժ Սարգսյանի հասցեին վատ բան ասի, ինքը նրա ականջները կկտրի: Այլ կերպ ասած, եթե հաշվի առնենք հայաստանիցիների վերաբերմունքը Սերժ Սարգսյանի նկատմամբ, Երանոսյան Լյովան մտադիր է կտրել շուրջ վեց միլիոն ականջ: Այսինքն` դրսի ուժերը ցանկանում են կտրել հայ ժողովրդի ականջները:

Հիմա անդրադառնանք Համլետ Հարությունյանի մտքի փայլատակմանը: Ստացվում է, որ Լյովա Երանոսյանի ու նրա թիկնապահների նպատակը իշխանություններին վարկաբեկելն է: Այ տնաշեններ, բա ինչու՞ եք հանդուրժում, ինչու՞ չեք բացահայտում օտարերկրյա մութ ուժերի դավադրությունը հայոց պետականության և ՀՀ իշխանությունների դեմ: Բռնեք մի քանի հոգու ականջները կտրեք, և վերջ՝ որևէ երկրի հատուկ ծառայություններ այլևս չեն համարձակվի ծպտվել հայ ոստիկանի համազգեստով և դավեր նյութել ՀՀ իշխանությունների դեմ:

Նախորդ հոդվածը‘Պաշտոնանկության և քրեական գործի փոխարեն՝ նկատողություն Երանոսյանին. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘Լիսկան այս անգամ էլ դպրոցի տնօրենին է ծեծե՞լ. «Ժողովուրդ»’