‘Ըստ ղազախական իշխանությունների՝ Google, Facebook, Twitter и LiveJournal սոցցանցերը ընդդիմադիր լրատվամիջոցներ են’

811

Ղազախական  Республика պարբերականի դեմ հարուցված դատական գործի շրջանակներում երկրի դատախազությունը Google, Facebook, Twitter и LiveJournal սոցիալական ցանցերը դասել է տեղի ընդդիմադիր լրատվամիջոցների շարքին, հայտնում է Интерфакс լրատվականը՝ հղում տալով պարբերականի փաստաբան Սերգեյ Ուտկինի տարածած հայտարարությանը:

Ուտկինը մատնանշել է դատախազության հայցը, որում վերոհիշյալ սոցիալական ցանցերը նշվում են որպես պատասխանող կողմ, այն պատճառով, որ բոլոր այդ կայքերում Республика պարբերականը գրանցված էջեր ունի:

Իրավաբանը նշել է, որ իրեն հայտնի չէ, թե արդյոք Google-ում տեղյակ են դատական գործի մասին, սակայն ըստ օրենքով հաստատված կարգի՝ այսօր ընկերությունը պետք է արձագանքի դատախազության հայցին:

Քիչ առաջ, սակայն, Ղազախստանի դատախազությունը հերքել է, թե վերոնշյալ սոցցանեցրից մեկը անցնում է Республика պարբերականի գործով որպես պատասխանող

Նախորդ հոդվածը‘Տիգրան Առաքելյանի նամակը Հրայր Թովմասյանին’
Հաջորդ հոդվածը‘Մխիթարյանը ճանաչվել է 1-ին խաղաշրջանում «Շախտյորի» լավագույն խաղացող’