Ըստ Մասքի` Ուկրաինայի արևելքը նախընտրում է Ռուսաստանը

350

Ռուսները մեծամասնություն են կազմում Ուկրաինայի արևելյան մի քանի շրջանում, և նրանք նախընտրում են Ռուսաստանը, չորեքշաբթի Twitter-ում գրել է Իլոն Մասքը՝  պատասխանելով սենատոր Լինդսի Գրեմին, որը քննադատել է Մասքի խաղաղ կարգավորման պլանը։

Գրեմը նշել է, որ Մասքը, մինչ հակամարտության լուծում առաջարկելը, «պետք է հասկանա Ուկրաինա ռուսաստանյան ներխուժման փաստերը»։

«Եթե ելնենք նրանից, որ մարդկանց կամքը, ցանկությունը նշանակություն ունի, ապա հակամարտության ցանկացած գոտում մենք պետք է պաշտպանենք նրանց կամքը, ովքեր այնտեղ ապրում են։ Ուկրաինայի մեծ մասը միանշանակ ուզում է լինել Ուկրաինայի մասը, սակայն արևելյան մի քանի շրջաններում բնակչության մեծ մասը ռուսներ են, և նրանք նախընտրում են Ռուսաստանը»,- պատասխանել է Մասքը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՊահանջում է արտահանձնել ահաբեկչությանն առնչվող անձանց
Հաջորդ հոդվածըATP-500․ Նովակ Ջոկովիչը մեկնարկեց հաղթանակով