‘Ըստ Շարմազանովի` ՀՀԿ ԳՄ-ն հաստատել է նախընտրական ծրագիրը’

1124

ՀՀԿ-ն այսօր`մարտի 21-ի գործադիր մարմնի նիստում քննարկվել են ներկուսակցական հարցեր եւ ՀՀԿ-ի` Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական ծրագիրը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Նիստի ժամանակ հաստատվել է նաեւ Երեւանի ավագանու ընտրություններում կուսակցության նախընտրական ծրագիրը»,- ասել է նա: ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն հրապարակել է Երեւանի Ավագանու ընտրություններին ՀՀԿ համամասնական ընտրացուցակը: Այն բաղկացած է 195 հոգուց: Ցուցակը գլխավորում է  Տարոն Մարգարյանը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀԿ գործադիր մարմնի նիստին զուգահեռ ՀՀԿ գրասենյակի մոտ ակցիա են անցկացրել Բուզանդի փողոցի բնակիչները, որոնց բնակտարածքները պետական գերակա շահ էին ճանաչվել: Նրանք բողոքել են, որ իրենց խնդիրը մինչ օրս չի լուծվում եւ դժգոհել են նաեւ կատարված չափագրումներից: Ակցիայի ընթացքում նրանց մոտեցել է քաղաքապետարանի աշխատակից Արթուր Կարապետյանը, ով առաջարկել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին հանդիպել քաղաքապետարանում: 

Նախորդ հոդվածը‘Վիրահատությունից հետո ապաքինվող Լեդի Գագան բոլորին ապշեցրել է ոսկե շարժասայլակով (Ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Բաքուն քննադատում է Թուրքիային՝ Երեւան-Վան չվերթների համար’