‘Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ԱՊՊԱ համակարգի վնասաբերությունը կրճատվել է 2 տոկոսով’

1105

Ավտոապահովագրական հատուցումների ընդհանուր ծավալը հուլիսին նախորդ ամսվա համեմատ նվազել է մոտ 102 մլն դրամով և կազմել մոտ 643 մլն դրամ: Հատուցման միջին չափը 2014թ. հուլիս ամսվա դրությամբ կազմել է շուրջ 188 հազար դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հուլիսի ընթացքում կարգավորված դիմումների քանակը նախորդ ամսվա համեմատ աճել է` կազմելով 3 հազար 922 դիմում, նախորդ ամսվա 3 հազար 822-ի դիմաց:

Պաշտոնական վիճակագրության համաձայն` համակարգի վնասաբերության ցուցանիշը հուլիս ամսվա դրությամբ կազմել է մոտ 56 տոկոս` նախորդ ամսվա համեմատ նվազելով շուրջ 2 տոկոսով:

2014թ. հուլիսի 31-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 450 հազար 701, ինչը նախորդ ամսվա վերջին օրվա դրությամբ ունեցած ցուցանիշի համեմատ աճել է 8 հազար 551-ով:

Նախորդ հոդվածը‘Բելառուսի քաղաքացին օդապարիկով վայրէջք է կատարել Սևանի բուսաբանական այգու մոտ. Նրա վիճակը կայուն ծանր է’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Մի քանի արձանագրումներ վերջին իրադարձությունների առիթով’