‘Ըստ պաշտոնական տվյալների՝ էժանացումն ամենուր է’

1007

Գները Հայաստանի պարենային ապրանքների շուկայում (ներառյալ ոգելից խմիչքը և ծխախոտը) 2014 թվականի փետրվարին հունվարի համեմատ նվազել են 1.8% (տարեկան աճը` 3%), իսկ առանց ոգելից խմիչքի և ծխախոտի սննդամթերքի գներն իջել են 2.2% (տարեկան աճը`2.6%), իսկ հունվար-փետրվարին աճել են 3.2% (տարեկան աճը`3,6 %): Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆո գործակալությունը՝ հղում անելով ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությանը, փետրվարի դեֆլյացիան պարենային ապրանքների շուկայում (2.2 %) հիմնականում պայմանավորված է եղել մրգերի`8,2 % և բանջարեղենի`7.7 % էժանացումներով: Հետազոտվող 13 խումբ ապրանքներից 11-ում հաշվետու ամսում գներն իջել են 8,2-0,2 %, իսկ մնացած 2 – ում` աճել են 0.1-1 %:

Բանջարեղենի խմբում էժանացել են կաղամբը` 19.3%, վարունգը` 15,8 %, կանաչ սոխը`14.9 %, սմբուկը` 14.6%, լոլիկը` 14,4%, սոխը`11.8 %, ճակնդեղը`5%, գազարը`3.3 %, կանաչին`2.6%, սունկը`2.1 %: Միաժամանակ թանկացել են կարտոֆիլը`1.6%, կանաչ պղպեղը և սխտորը`1.8%, բողկը`3.9 %: Ուսումնասիրված քաղաքներում բանջարեղենի գները հաշվետու ամսում իջել են 12,4-0,9 %, իսկ Երևանում` 7.7 %:

Մրգերի խմբում հիմնականում էժանացել են խնձորը`12.9%, նարինջը`11.5%, բանանը` 9,2%, տանձը` 7,7 %, նուռը`1.6%, մանդարինը`1.5 %, արքայախնձորը` 1.1 %: Միևնույն ժամանակ թանկացել է կիտրոնը` 1.4 %: Հանրապետության ուսումնասիրության 10 քաղաքներում մրգի գները նվազել են 15,9-0,3 %, իսկ մեկ քաղաքում գներն աճել են 1.1%, Երևանում մրգերն էժանացել են 9,5%:

Մսամթերքը 2014-ի փետրվարին տարեկան կտրվածքով էժանացել է 0.7 %, իսկ միայն փետրվարին` 1,6%: Ավելին, տավարի, խոզի և գառան միսն էժանացել են համապատասխանաբար` 3,5%, 1.7 % և 0.6%, աղացած միսը`1.9%, տավարի ֆիլեն`1.8 %,  հավի բուդը`1.1% ,խաշը` 1%: Հանրապետության հետազոտվող քաղաքներից է 9 – ում փետրվարին մսամթերքն էժանացել է 2,3-0,1 %,  1 — ում թանկացել է 1,8 %, ևս 1-ում` չի փոփոխվել: Երևանում մսամթերքի գները նվազել են 2,3%:

Կենդանական և բուսական ծագումով յուղերը տարեկան կտրվածքով էժանացել են 1.3 %, իսկ միայն փետրվարին` 1.7%, հիմնականում 3.4% իջել է արևածաղկի ձեթի գինը, էժանացել են նաև` կարագը և մարգարինը` համապատասխանաբար` 1.4 % և 0.7%, ոչ ալկոհոլային խմիչքները`0.2%, հացամթերքը`0.4%, ալյուր`0.7%, շաքարավազը`0,5%, ձուկը`0.3%:

Սուրճի, թեյի և կակաոյի գները փետրվարին աճել են 0,1%: Ոգելից խմիչքը և ծխախոտը թանկացել են տարեկան կտրվածքով` 7,1%, բայց միայն փետրվարին`1.8%, ինչը պայմանավորված է եղել տեղական արտադրության ծխախոտիւ գների 2 % աճով: Ձվի գինը փետրվարին տարեկան կտրվածքով աճել է 15,6%, իսկ միայն փետրվարի նվազել է 0.7%: Կաթնամթերքը փետրվարին թանկացել է 1%, իսկ տարեկան կտրվածքով` 9,8%, ինչը պայմանավորված է եղել «Լոռի», «Չանախ» և «Չեդեր» պանիրների գների  համապատասխանաբար` 1.3, 3.2 և 0.8% աճով: Թթվասերը թանկացել է 0.5%, խտացրած կաթը` 0.7 %:

Նշենք, որ Հայաստանի սպառողական շուկայում 2014 թվականի փետրվարին դեֆլյացիան կազմել է 1.2% (տարեկան կտրվածքով ինֆլյացիան կազմել է 4.6%), իսկ հունվար — փետրվարին ինֆլյացիան կազմել է 1.6% (տարեկան ինֆլյացիան` 5.1 %):

Նշենք նաև, որ սրանք պաշտոնական տվյալներ են, որոնք հաճախ չեն արտացոլում Հայաստանի տնտեսությունում առկա վիճակը: Հիշեցնենք նաև, որ նույն ԱՎԾ-ի հրապարակած տվյալների համաձայն էժանացել են նաև ոչ պարենային ապրանքները: Այսպիսով, եթե հավատանք պաշտոնական վիճակագրությանը՝ էժանացումներն ամենուր են, սակայն սովորական սպառողը դա չի նկատում:

Նախորդ հոդվածը‘Մեսիջները հասան հասցեատերերին’
Հաջորդ հոդվածը‘ «Սիբիրը Մայդանի հետ է»’