‘Ըստ պետբյուջեի նախագծի, 2014-ին արդյունաբերական արտադրությունը կաճի 7 տոկոսով’

718

2014 թվականին Հայաստանի արդյունաբերական արտադրության ոլորտում հավելյալ արժեքի աճը կանխատեսվում է մոտ 7 տոկոս: Այս մասին, ըստ «Արմինֆո»-ի, նշվում է «2014 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծում:

Աղբյուրի համաձայն, արդյունաբերության աճին կնպաստեն ներդրումների ծավալների աճը և պատրաստի արտադրանքի արտահանումը: Բացի այդ, արդյունաբերության ոլորտի աճին կնպաստեն նաև գործարար միջավայրի բարելավումը և ենթակառույցների զարգացման ծրագրերի իրականացումը: 2013 թվականին արդյունաբերության աճի տեմպերի նվազման միտումները վկայում է այն մասին, որ ընթացիկ տարում դրանք կկազմեն 3%: 2010 թվականի ճգնաժամից հետո աճի տեմպերը մի փոքր արագացան, 2011-ին կազմելով 13.6%, իսկ 2012-ին այս ցուցանիշը կազմեց 7%: 2013 թվականի առաջին 7 ամիսներին համախառն արտադրության ընդհանուր ծավալն արդյունեբերության ոլորտում աճեց 6.7%, ինչին զգալիորեն նպաստեց վերամշակման ոլորտի 8% աճը: Ընդ որում, վերամշակման ոլորտում միայն 62.6%-ը կազմում է ծխախոտի արտադրությունը, իսկ մետաղների արտադրությունը կազմում է 9.8%, ըմպելիքների արտադրությունը` 13%: Միևնույն ժամանակ,  էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատվեց 4.6%, ինչը պայմանավորված էր ջերմային էլեկտրակայանների կողմից էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների նվազեցումով:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության սեպտեմբերի 29-ի նիստում կառավարությունը հաստատեց երկրի 2014 թվականի պետբյուջեի նախագիծը, որը ներկայացրել էր ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը: Նախարարը նշել էր, որ 2014 թվականի պետբյուջեի նախագծով բյուջեի ծախսային մասը կկազմի 1 տրլն.272 մլրդ.237 մլն.դրամ, եկամտային մասը` 1 տրլն.127 մլրդ.400 մլն.դրամ, իսկ դեֆիցիտը` 110 մլրդ.200 մլն.դրամ: Ըստ նախարարի, երկրի ՀՆԱ-ն կկազմի 4 տրլն.723 մլրդ.դրամ, տնտեսական աճը` 5.2%: Նա նշել էր, որ բյուջեի հիմնական մասը կուղղվի կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության և անվտանգության պրոբլեմների լուծմանը:

Նախորդ հոդվածը‘Լեւոն Սարգսյանը համոզված է, որ իր եղբայր Սերժը խաղամոլ չէ’
Հաջորդ հոդվածը‘Խաչիկյանը դատարանում ընթերցում էր «MY TICKET ROAD» գիրքը’