‘Ըստ Սեյրան Օհանյանի՝ անպատժելիության մթնոլորտը հասել է մինիմումի’

1412

Այսօր առաջնագծում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ միայն երեկ է այցելել գորիսյան դեպքերից վիրավոր Արտակ Բուդաղյանին, քանի որ գտնվում էր արտասահմանում: Նա դատապարտել է նման դեպքերը:

«Մենք ունենք սպառնալիքներ դրսից և պետք է ձգտենք ներսում լինել միասնական»,-նշել է Օհանյանը: Նախարարի համոզմամբ՝ Հայաստանում անպատժելիության մթնոլորտը հասել է մինիմումի:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ, որի հետեւանքով 1 մարդ մահացել է, եւս 2 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով ԼՂՀ N զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը՝ Նիկոլայ Աբրահամյանն է, ով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազգականն է եւ թիկնապահը: Արտակ Բուդաղյանը Մուրացանի հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում է գտնվում: 

Նախորդ հոդվածը‘Կոռուպցիոն սկանդալներ, որոնք հանգեցրել են պետությունների առաջին դեմքերի պաշտոնանկությանը’
Հաջորդ հոդվածը‘Ո՞վ է կրակել Ավետիք Բուդաղյանի վրա. կարծիքներ Ֆեյսբուքից (տեսանյութ)’