‘Ըստ Սեյրան Օհանյանի՝ խոցված ուղղաթիռի անձնակազմը փոքր շեղում էր կատարել ‘

1383

ՊՆախարար Սեյրան Օհանյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսում անդրադարձել է ադրբեջանցիների կողմից խոցված հայկական ուղղաթիռին: Մասնավորապես, անդրադառնալով այն հարցին, թե ինչ արդյունքներ է ունեցել հարուցված ծառայողական քննությունը՝ Օհանյանը նշել է, թե իրենք անց են կացրել համապատասխան քննություն, պաշտոններից ազատումներ են եղել, քրգործը ընթացքի մեջ է: Օհանյանը, սակայն, չի մանրամասնել, թե կոնկրետ ովքեր են ազատվել պաշտոններից և ինչի համար: «Այստեղ չափից ավելի մեղքը ոչ թե ուղղաթիռի անձնակազմինն է, որոնք ուսումնավարժական պլանային թռիչք են կատարել՝ փոքր շեղումով, այլ հակառակորդինը, որը խոցել է այն»,- նշել է Օհանյանը:

Նախորդ հոդվածը‘Հայ-վրացական սահմանին աննախադեպ քանակի թմրանյութ է առգրավվել’
Հաջորդ հոդվածը‘Ձերբակալվել է Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած սպանության գործով կասկածյալը ‘