‘Ըստ քաղաքացի Լ. Գ.-ի` հարկային տեսուչը ծեծել է իրեն. ՀՔԾ’

819

Քաղաքացի Լ. Գ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: 
Ըստ Լ. Գ.-ի հաղորդման` 2013թ. դեկտեմբերի 29-ին` ժամը 23:30-ի սահմաններում, Երևան քաղաքի հյուրանոցային համալիրի համարներից մեկում, վիճաբանել է տեսուչ Գ. Թ.-ի հետ, որի ընթացքում վերջինս ձեռքով մի քանի անգամ հարվածել է իր դեմքին` պատճառելով ֆիզիկական ցավ:
Կատարվում է նախաքննություն: Այս մասին հայտնում է ՀՔԾ-ի կայքը:

Նախորդ հոդվածը‘Lenta.ru Պատերազմի բովով անցածները. Հայաստանի և ԼՂՀ զինված ուժերը (Ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Հարվարդի Քենեդի դպրոցը նոր կրթական ծրագիր է նախաձեռնել’