‘Ըստ քաղաքացու հաղորդման` քննիչը սպանության սպառնալիք է տվել’

922

Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 137-րդ հոդվածի 1-ին մասով քաղաքացի Ե. Խ.-ի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ: ՀՔԾ կայքը հայտնում է, որ ըստ քաղաքացու հաղորդման, 2012 թվականի մարտի 24-ին որդուն պատկանող Երևան քաղաքում գտնվող բնակարանը վարձակալության պայմանագրով երեք տարի ժամկետով հանձնել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ քննիչի եղբորը՝ Ա. Կ.-ին: 2013 թվականի փետրվար-մարտ ամիսներին վերջիններիս տեղեկացրել է պայմանագիրը խզելու իր նպատակի մասին, սակայն ոստիկանության աշխատակիցը սպանության սպառնալիքներ տալով հրաժարվել է ազատել բնակարանը:
Կատարվում է նախաքննություն:

Նախորդ հոդվածը‘Ն.Զոհրաբյան. Ժողովուրդը վերցնում է գումարը, բայց քաղաքական ուժերից պահանջում է պայքարել արդարության համար ‘
Հաջորդ հոդվածը‘Վարդան Պետրոսյանին տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց’