‘Թաթուլը, Վլեն, ՍԴ նոր անդամը և Գալուստ Սահակյանը. «ՉԻ»’

1901

Չորրորդ իշխանություն»-ը գրում է. «Անդրադառնալով ՍԴ անդամի պաշտոնում առաջադրված Արայիկ Թունյանին` ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել է, թե «նա քաղաքականացված չէ, եթե անձը քաղաքականացված է լինում, նա ելևէջներով է կարողանում պատասխանել պատգամավորների հարցերին»:

«ՉԻ»- Եթե դատելու լինենք ըստ ելևէջների` Հայաստանի ամենաքաղաքականացված գործիչները հայտնի երգիչներ Թաթուլն ու Վլեն են, իսկ ժամանակակից հայ քաղաքական մտքի հիմնադիրը Գուսան Տոտիկն է: Չնայած` չի բացառվում, որ Գալուստ Սահակյանը ելևէջներ ասելով` ոչ թե ձայնն է նկատի ունեցել, այլ արտահայտած մտքերը: Բայց այդ դեպքում էլ  պիտի արձանագրենք, որ ամենաքաղաքականացված գործիչը հենց ինքն է` Գալուստ Գրիգորիչը, իսկ մյուսները` էպոսագետը, Տիգրան Կարապետիչը, Սերժ Սարգսյանը և այլն, կարող են պայքարել միայն երկրորդ տեղի համար:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Նախորդ հոդվածը‘Կանաչապատման աշխատանքների ընթացքում հատվել են ծառեր. «Առավոտ»’
Հաջորդ հոդվածը‘Եղանակ. Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով’