‘Թաիթիի հավաքականի խաղացողը եղել է Ֆերնանդո Տորեսի էքսկուրսավարը’

899

Իսպանացի լրագրողները պարզել են, որ Իսպանիայի հավաքականի հարձակվող Ֆերնանդո Տորեսը ծանոթ է եղել Թաիթիի հավաքականի խաղացող Էֆրեն Արանեդայի հետ դեռ մինչեւ Կոնֆեդերացիաների Գավաթի խաղարկության Իսպանիա-Թաիթի հանդիպումը, որն ավարտվեց  իսպանացիների հաղթանակով՝ 10:0:  Ընդ որում, Տորեսն այդ խաղում պոկերի հեղինակ դարձավ:

Ինչպես պարզել է  Marca-ն, Արանեդան եղել է Տորեսի եւ նրա կնոջ՝ Օլալյայի էքսկուրսավարը 2007 թվականին, երբ նրանք մեղրամիսն անցկացնում էին Թաիթիում եւ հարակից կղզիներում:

Արանեդան պատմել է հետեւյալը. «Հիշում եմ, որ այդ ժամանակ Տորեսը արդեն պատրաստվում էր լքել «Ատլետիկոն»: Ես հետաքրքրվեցի, թե որտեղ է նա մտադիր հեռանալ՝ «Ռեա՞լ», թե՞ «Բարսելոնա»: Հետո ասացի, որ գիժ կլինի, եթե «Ռեալ» չգնա: Սակայն նրա արձակուրդը կարճ տեւեց, որովհետեւ նա պետք է գնար «Լիվերպուլի» հետ պայմանագիր կնքելու»: 

Ուշագրավ է, որ Արանեդան էքսկուրսավարի ծառայություններ միայն Տորեսին չի մատուցել, այլ նաեւ Կրիշտիանու Ռոնալդուին, Ջանլուիջի Բուֆոնին եւ Անտոնիո Կասանոյին:

Նախորդ հոդվածը‘Ներիշխանական առճակատման խոհանոցը’
Հաջորդ հոդվածը‘Նախաձեռնություն. Միակ մաղթանքս, որ հեռանաք, որ էլ Ձեր տոնը երբեք չփչացնենք, Սերժ Սարգսյան’