‘Թաիլանդի թագաժառանգի կինը հրաժարվել է տիտղոսից’

1077

Թաիլանդի թագաժառանգ Վաչիրալոնգկորնի կինը հրաժարվել է իր արքայական կարգավիճակից, հաղորդել է թագավորական պալատը:

«Թագավորի թույլտվությամբ տեղեկացնում ենք, որ Սրիրասմի իշխանուհին՝ թագաժառանգ Վաչիրալոնգկորնի տիկինը, գրավոր հայտնել է արքայական տիտղոսից իր հրաժարվելու մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Վաչիրալոնգկորնը Թաիլանդի գահի անմիջական ժառանգորդն է: Գահին այժմ 87-ամյա թագավոր Պումիպոն Ադուլյադետն է: Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ թագաժառանգը վաղուց չի ապրում կնոջ հետ: Ի դեպ, Թաիլանդում այս թեման քննարկելն ընդունված չէ:

Մի քանի շաբաթ առաջ թագաժառանգը որոշում է կայացրել  հիմա արդեն նախկին իշխանուհու բոլոր ազգականներին զրկել արքայական տիտղոսներից: Դրա համար առիթ է հանդիսացել Թաիլանդի իրավապահ մարմիններում խոշոր կոռուպցիոն սկանդալը, որի արդյունքում ձերբակալվել են արքայազնի կնոջ վեց ազգականները: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Ղազախստանն աշխարհի 2026 թ. առաջնությունն անցկացնելու հայտ կներկայացնի’
Հաջորդ հոդվածը‘Դորտմունդի «Բորուսիայի» երկրպագուները վստահում են Կլոպին’