‘Թաիլանդի վարչապետը հայտարարել է, որ կախարդների զոհ է դարձել’

948

Թաիլանդի նոր վարչապետ Պրայուտ Չան-Օչան կախարդների զոհ է դարձել, որոնք նրա վրա անեծք են դրել: Ադպիսի անակնկալ հայտարարություն է արել վարչապետն ինքը՝ հինգշաբթի ելույթ ունենալով Ազգային խորհրդի առջև:

Վարչապետը, դիմելով քաղաքական հակառակորդներին, ովքեր չեն ընդունում ռազմական հեղաշրջումը, մասնավորապես՝ ասել է. «Եթե դուք ուզում եք կռվել ու անցնել ընդհատակ՝ արե՛ք դա: Եթե ուզում եք մոգական ծեսեր անցկացնել՝ անցկացրե՛ք»: Ապա խոստովանել է, որ ուժեղ ցավեր է զգում կոկորդում և մեջքի շրջանում: «Ինձ ասացին, որ ինձ վրա անեծք են դրել: Ես լիքը սրբազան ջուր եմ լցրել գլխիս, այնքան, որ մարմինս դող էր ընկել: Հիմա էլ, ոնց որ թե՝ մրսել եմ»:

Սև մոգության հավատքը Թաիլանդում շատ տարածված է: Հավատալիքի  համաձայն՝ կախարդներից պաշտպանվելու համար հարկավոր է գլխին սրբազան ջուր լցնել:

Մայիսի 22-ին Թաիլանդում պետական հեղաշրջում տեղի ունեցավ, զինվորականներն իշխանությունից հեռացրին քաղաքացիական կառավարությանը, արձակեցին սենատը, դադարեցրին սահմանադրության գործունեությունը: Երկրի ղեկի մոտ կանգնեց գեներալ Պրայուտ Չան-Օչան՝ Թաիլանդի ցամաքային զորքերի հրամանատարը: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Տալլինում կստեղծվի ՆԱՏՕ-ի կիբեռհրաձգարան’
Հաջորդ հոդվածը‘Սիկտիվկարում դպրոցականները փորձել են թմրանյութը խլել սկյուռիկից’