‘Թալանել են Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստի բնակարանը’

1279

 Խորվաթիայի հավաքականի ու «Ինտեր»-ի վինգեր Իվան Պերիշիչը հայտնել է, որ իր՝ Միլանում գտնվող բնակարանը կողոպտել են:

Ինչպես հաղորդում է Football-Italia-ն, դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ֆուտբոլիստը եղել է ազգային ընտրանու տրամադրության տակ:

Կողոպտիչները գողացել են 3 ժամացույց՝ 82 հազար եվրա արժողությամբ (Rolex (20 հազար եվրո), Audemars Piguet (50 հազար) և Hublot (12 հազար)):

Հատկանշական է, որ ոստիկանությունը դեռևս հետքեր չի հայտնաբերել:

Հիշեցնենք, որ երկար ժամանակ Պերիշիչի ծառայություններով հետաքրքրված էր «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:

Նախորդ հոդվածը‘Պույոլը` իր ու Չավիի «Բարսելոնա» վերադառնալու հեռանկարների մասին’
Հաջորդ հոդվածը‘Վառլամ Շալամով. Հատապտուղները’