«Ինտերի» կիսապաշտպան Արտուրո Վիդալի՝ Միլանում գտնվող առանձնատունը թալանել են։
Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 7-ին՝ «Ինտեր» – «Միլան» խաղի ժամանակ, սակայն միջադեպի մասին միայն այսօր է հայտնի դարձել։
Հանցագործները ոսկի, թանկարժեք իրեր են գողացել ու 400 հազար եվրո արժողությամբ Mercedes Brabus Amg G700 ամենագնացը։ Այդ մեքենայից բացի, բակում եղել են նաև Ferrari 448 Spider, Volvo XC90 և այլ մեքենաներ։ Հաղորդվում է, որ հանցագործները ցանկացել են Ferrari-ն գողանալ, սակայն դա նրանց չի հաջողվել և ընտրությունը կանգ է առել ամենագնաց Mercedes-ի վրա։