«Թալիբանը» հերքել է նախագահի հրաժարականի պահանջի վերաբերյալ տեղեկությունները

637

«Թալիբանը» չի պահանջում Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանիի հրաժարականը՝ որպես կրակի դադարեցման պայման, РИА Новости-ին հայտարարել է արմատական շարժման քաղբյուրոյի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամեդ Նաիմը։

Ավելի վաղ Associated Press-ը հաղորդել էր, թե Աֆղանստանում խաղաղության և կրակի դադարեցման համար «Թալիբանը» անհրաժեշտ է համարում, որ երկրում ձևավորվի նոր կառավարություն, և նախագահ Գանին հրաժարական տա։

«Այդ խոսքերն ամենևին չեն համապատասխանում իրականությանը»,- ասել է Նաիմը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԲացահայտվել են մի խումբ պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցագործությունների դեպքեր. ԱԱԾ
Հաջորդ հոդվածըՊահպանակներ արտադրող ընկերությունը ՄԻԵԴ-ում շահել է դատն ընդդեմ Վրաստանի իշխանությունների