«Թալիբանը» Քաբուլի քաղաքապետարանում աշխատող կանանց կարգադրել է մնալ տանը

523

Թալիբների կողմից Քաբուլի քաղաքապետ նշանակված Խամդուլլա Նոմանին Աֆղանստանի մայրաքաղաքի քաղաքապետարանում աշխատող կանանց կարգադրել է աշխատանքի դուրս չգալ այն դեպքերում, եթե նրանց աշխատանքը տղամարդիկ էլ կարող են կատարել։

Քաղաքապետը հայտարարել է, որ Աֆղանստանը վերահսկող «Թալիբան» շարժումը  «անհրաժեշտ է համարում որոշ ժամանակով դադարեցնել կանանց աշխատանքը»։

Նոմանիի խոսքով՝ քաղաքապետարանի 3 հազար աշխատակիցների մեկ երրորդը կանայք են, և որոշ դեպքերում նրանք կարող են աշխատել։ Սակայն նման դեպքերը, հավանաբար, այնքան էլ շատ չեն լինի։

«Օրինակ, դա վերաբերում է կանանց համար նախատեսված քաղաքային զուգարաններում աշխատող կանանց, որտեղ տղամարդկանց մուտքն արգելված է,- պարզաբանել է քաղաքապետը։- Սակայն այն աշխատանքների դեպքում, որոնք կարող են կատարել տղամարդիկ, մենք կանանց խնդրել ենք մնալ տանը, մինչև իրավիճակը կարգավորվի։ Նրանց աշխատավարձը կշարունակեն վճարել»։

Նոմանին Քաբուլի քաղաքապետն է եղել նաև թալիբների նախկին վարչակարգի օրոք 1990-ականներին և այդ պատճառով ընդգրկված է ՄԱԿ-ի Անվանգության խորհրդի պատժացուցակում։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՊՍԺ-ում հերքել են այն տեղեկությունը, թե Մեսսին տարեկան 30 մլն եվրո է ստանում
Հաջորդ հոդվածըԱդրբեջանական կողմը վերադարձրել է ՀՀ երկու քաղաքացիներին