«Թալիբան» շարժումը կադրային զինվորականների կարիք ունի

361

«Թալիբան» արմատական շարժումը Աֆղանստանի կառավարական զորքերում ծառայած զինվորականներին կոչ է անում կանգնել իրենց դրոշի տակ։

Կոչը հրապարակվել է այն բանից հետո, երբ թալիբները հայտարարեցին, որ գրավել են Փանջշերը՝ դիմադրության վերջին պատվարը։ Թալիբների առաջնորդները նշել են, որ Աֆղանստանում որևէ խռովություն չեն հանդուրժի։

«Թալիբանի» ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը նշել է․ «Ուսուցում անցած զինվորականները և հատուկ նշանակության մարտիկները պետք է աշխատանքի անցնեն։ Նոր կառավարությունը կզբաղվի կադրային անձնակազմ հավաքելով, որոնք մասնագիտական պատրաստվածություն ունեն, այդ մարդիկ կվերադառնան կազմավորվող անվտանգության մարմիններ»։

Ապստամբների ճամբարում Փանջշերի անկումը ոչ հավաստի տեղեկություն են համարում։ Աֆղանական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ նախորդ օրը Քաբուլում և այլ քաղաքներում ակցիաներ են տեղի ունեցել ի պաշտպանություն ազգային դիմադրության ուժերի։

Նանգարհարի նահանգապետ մոլլա Նեդա Մոհամեդը նախազգուշացրել է․ «Մեզ մոտ «Իսլամական պետությունը» ապաստան չի գտնի։ Մենք որոնում են մեզ մոտ թաքնվող մարդկանց։ Մեր իշխանության գալուց հետո մենք արդեն ձերբակալել ենք ԻՊ-ի 70-80 գրոհայինների»։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըԲլերը նախազգուշացնում է իսլամիզմի սպառնալիքի մասին
Հաջորդ հոդվածըԹուրքիան «Թալիբանի» կառավարությունը ճանաչելու հարցում մտադիր չէ շտապել