Թալիբները Աֆղանստանի նախկին նախագահից պահանջում են վերադարձնել գողացած փողը

481

Աֆղանստանի նոր իշխանություններն ուզում են վերադարձնել այն փողը, որը երկրից հեռանալիս իր հետ տարել է երկրի նախկին նախագահ Աշրաֆ Գանին։

Այդ մասին РИА Новости-ին տեղեկացրել է աֆղանական ժամանակավոր կառավարությունում մշակույթի և տեղեկատվության փոխնախարար Զաբիուլլա Մուջահիդը։

Ընդ որում՝ նա շեշտում է, որ «Թալիբանը» չի պահանջում հանձնել երկրի նախկին առաջնորդին։ «Սակայն Աշրաֆ Գանին գողացել է պետական միջոցները, և մենք պահանջում ենք, որ նա դրանք վերադարձնի բանկին։ Դրանք պատկանում են մեր ժողովրդին և մեր բանկերին»,- հայտարարել է արմատական շարժման ներկայացուցիչը։

Փոխանցում է lenta.ru-ն։

Նախորդ հոդվածըԱլիևը կարևորում է ռուսաստանցի խաղաղապահների գործունեությունը Ղարաբաղի կայունացման հարցում
Հաջորդ հոդվածըԱդրբեջանը հայկական կողմին է փոխանցել մեկ աճյուն