‘Թալիբներին թույլատրվել է մասնակցել Աֆղանստանի նախագահական ընտրություններին ‘

859

Աֆղանստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Ֆազիլ Ահմադ Մանավին այսօր հայտարարել է, որ թալիբները և այլ զինված խմբավորումների անդամներ կարող են իրենց ներկայացուցչի  թեկնածությունն առաջադրել 2014 թ. նախագահական ընտրություններում, lenta.ru-ի փոխանցմամբ՝ հաղորդում է France-Presse գործակալությունը:

Ըստ գործող օրենսդրության՝ ներկայիս գործող նախագահ Համիդ Քարզայը երկրորդ ժամկետի ավարտից հետո այլևս չի կարող առաջադրվել այդ պաշտոնում:

Աֆղանստանի նախագահի ընտրությունները կայանալու են 2014 թ. ապրիլի 5-ին, իսկ ապրիլի 24-ին, եթե երկրորդ փուլ չլինի, արդեն հայտարարվելու են դրանց արդյունքները: Եթե, այնուամենայնիվ, երկրորդ փուլ լինի, ապա վերջնական արդյունքները պետք է հայտարարվեն 2014 թ. մայիսի 28-ին:

Նախկինում թալիբները հրաժարվում էին մասնակցել Աֆղանստանում որևէ ընտրության՝ ի սկզբանե դրանք համարելով անազնիվ և անարդար: Նրանք նաև չեն թաքցնում երկրում իշխանությունը կրկին գրավելու՝ իրենց մտադրությունները, այն բանից հետո, երբ արտասահմանյան զորքերը դուրս կբերվեն երկրից, ինչը նույնպես նախատեսված է 2014 թվականին:

Նախորդ հոդվածը‘ԵԱՀԿ նախարարական խորհրդի հերթական հանդիպումը` դեկտեմբերի 6-7-ը ‘
Հաջորդ հոդվածը‘Մխիթարյանն ու իր գոլը ճանաչվել են լավագույնը’