‘Թալիբների կողմից գրավված պակիստանյան դպրոցն ազատագրվել է’

885

Պակիստանի հյուսիս-արևմուտքում՝ Փեշևարում, ռազմական գերատեսչության ենթակայությամբ գործող դպրոցի վրա թալիբների հարձակման արդյունքում սպանվել է ավելի քան 140 մարդ, հիմնականում՝ դպրոցականներ: Դպրոցի վրա հարձակում գործած գրոհայինների դեմ գործողությունն ավարտվել է: Հաղորդվում է, որ բոլոր գրոհայինները սպանվել են: Այնուամենայնիվ, անվտանգության ծառայությունը ուսումնասիրում է դպրոցի բոլոր սենյակները՝ համոզվելու համար, որ ռումբ չի տեղադրված:

Պակիստանի իշխանությունների հաղորդման համաձայն՝ սպանվել է 132 աշակերտ: Հիվանդանոցներում բազմաթիվ վիրավորներ կան:

Պակիստանի «Թալիբանի» ներկայացուցիչը հայտարարել է, որ դպրոցի վրա հարձակումը թալիբների դեմ պակիստանյան բանակի գործողությունների պատասխանն է:

Ինչպես նշել է BBC-ի թղթակից Աամեր Ահմեդ Խանը, այդ դաժան հարձակումը կարող է շրջադարձային պահ դառնալ երկրի քաղաքականության հարցում, որը, ինչպես Արևմուտքում շատերն են կարծում, իր ռազմավարական շահերից ելնելով՝ օգտագործում է թալիբներին:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը մեկնում է Բելգիա’
Հաջորդ հոդվածը‘Ալիև. Ադրբեջանում ոչ ոք չի զգա նավթի գների անկումը’