Թալիբներն արձակել են ԱԱԽ-ն, ԱՀԽ–ն և խորհրդարանը

462

Իշխանության եկած «Թալիբան» շարժման կառավարությունը  լուծարել է մի շարք պետական մարմիններ, այդ թվում՝ ներկայացուցչական, երեքշաբթի հաղորդել է The Khaama Press գործակալությունը՝ հրապարակելով համապատասխան փաստաթղթի լուսանկարը՝ շարժման ղեկավարների ստորագրությամբ։

Փաստաթղթում նշվում է, որ թալիբները լուծարել են Ազգային անվտանգության խորհուրդը, Ազգային հաշտության բարձրագույն խորհուրդը, Ազգային ժողովը, ինչպես նաև խորհրդարանի երկու պալատների մարդու իրավունքների, սահմանադրության քննության  հանձնաժողովները և քարտուղարությունները։

The Khaama Press-ի տեղեկատվության համաձայն՝ փաստաթղթի վրա կա նաև թալիբների կառավարության վարչապետ Մոհամադ Հասան Ախունդի ստորագրությունը։ Որոշումը, ինչպես նշվում է, կայացրել է «Թալիբան» շարժման գերագույն առաջնորդ մոլլա Հաբատուլլա Ախունդզադեն։

Մամուլի տվյալներով՝ պետական մարմինների լուծարումը կարող է կապված լինել բյուջեն կազմելու և ընդունելու աշխատանքների հետ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՌԴ–ն ու Բելառուսը զրկվեցին Օլիմպիադան ցուցադրելու հնարավորությունից
Հաջորդ հոդվածըՊատժամիջոցներ գլխավոր դատախազի և նրա ամուսնու դեմ