Թալիբներն սկսել են ուժ կիրառել Քաբուլում ցույց անող կանանց դեմ

458

Թալիբներն սկսել են ուժ գործադրել Քաբուլում բողոքի ցույցի դուրս եկած կանանց դեմ և ձերբակալում են լրագրողներին, հայտարարել է տեղական Ettelaatroz թերթի գլխավոր խմբագիր Զաքի Դարիյաբին։

Չորեքշաբթի ավելի վաղ ցուցարարներից մեկը РИА Новости-ին տեղեկացրել էր, որ Քաբուլի բնակիչ կանայք հերթական բողոքի ցույցին են դուրս եկել քաղաքի արևմտյան Դաշտե-Բարչի շրջանում։ Նրանք պահանջել են ապահովել կանանց մասնակցությունը երկրի կառավարմանը, մինչդեռ թալիբները, հայտարարելով ժամանակավոր կառավարության կազմը, ըստ էության՝ բացառել են այդ հնարավորությունը։

«Անընդունելի դաժանություն․ «Թալիբանը» Քաբուլում  ծեծում է ցուցարարներին»,- գրել է Դարիյաբին Twitter-ի իր էջում՝ հավելելով նաև, որ գրոհայինները ձերբակալություններ են անցկացնում։ Նրա տվյալներով՝ արդեն ձերբակալվել է ինը հոգի, նրանցից հինգը թերթի լրագրողներն են։

Քաբուլում բողոքի ցույցերի ալիքի վրա սեպտեմբերի 7-ին թալիբների խոսնակ Զաբիուլլա Մուջահիդը հայտարարել է, որ Աֆղանստանի նոր իշխանություններն արգելում են լուսաբանել նման ակցիաները, քանի որ դրանք անօրինական են համարում։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԲրազիլիայի նախագահն առաջիկա ընտրությունները ֆարս է համարում
Հաջորդ հոդվածըՆԱՏՕ-ի պատրաստած աֆղանացի զինվորականները հարում են թալիբների ջոկատներին