‘Թալինի, Դիլիջանի, Տավուշի, Գորիսի, Սարավանի և Սելիմի լեռնանցքի ավտոճանապարհներին տեղ — տեղ մերկասառույց է’

1271

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ին` ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում, մասնավորապես Կոտայքում, Հրազդանում, Սևանում, Գավառում, Մարտունիում, Դիլիջանում, Տավուշում, Արարատում, Վայքում, Ջերմուկում, Սիսիանում, Գորիսում,  Մեղրիում և Սելիմի լեռնանցքում, տեղում է ձյուն: 

Թալինի, Դիլիջանի, Տավուշի, Գորիսի, Սարավանի և Սելիմի լեռնանցքի ավտոճանապարհներին տեղ — տեղ  առկա է մերկասառույց: 

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում ժամը 17:00-ից  մինչև 07:00-ն առանց  խիստ անհրաժեշտության չօգտվել Թթու ջուր — Նավուր ճանապարհից:

Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման  և մաքրման  աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: 

Հանրապետությունում միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: 

Նախորդ հոդվածը‘ՀՀ ներքին պարտքը երրորդ եռամսյակում աճել է 2,7%-ով’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանում հաստատել են գաղտնալսումների մասին տեղեկատվությունը’