‘Թայլանդում նկարահանվել է «ամենահուզիչ» տեսահոլովակը. Այն արդեն 7 մլն դիտում ունի’

5195

Newsru.com-ը հայտնում է, որ թայլանդական խոշոր բջջային օպերատոր True Move H-ը անցած շաբաթ  երեք րոպե տևողությամբ մի գովազդային հոլովակ է տեղադրել Youtube-ում, որը արդեն դիտել է գրեթե 7 միլիոն մարդ՝ թողնելով հիացած մեկնաբանություններ: Հոլովակը սկսում է այն պահից, երբ փոքրիկ երեխան դեղ է գողանում շուկայից՝ հանդիպելով անսպասելի արձագանքի: Այս իրողության հետևանքները երևում են 30 տարի անց: Հոլովակի կարգախոսն է «տալը-ամենալավ հաղորդակցությունն է»

Բազմաթիվ դիտողներ մեկնաբանություններում նշում են, որ նայելու ընթացքում հուզվել են և դիտել են այն մի քանի անգամ:

 

Նախորդ հոդվածը‘Եգիպտոսում Մուրսիի կողմնակիցները քաղաքացիական անհնազանդության կոչ են արել ‘
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ն մտադիր է քաղաքական ասպարեզից հեռացնել Սիրիայի նախագահ Ասադին’