Թանզանիայում աղետի է ենթարկվել մարդատար օդանավը, կան զոհեր

229

Precision Air  ավիաընկերության թանզանական մարդատար ինքնաթիռը Վիկտորիա լճի ափին գտնվող Բուկոբա քաղաքի օդանավակայան վայրէջք կատարելիս ընկել է լիճը։

Հաղորդվում է, որ օդանավում 43 մարդ է եղել, առնվազն 19-ը զոհվել են։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ փրկարարներին հաջողվել է փրկել 26 մարդու, այդ թվում՝ երկու օդաչուներին։ Սակայն, հետո երկրի վարչապետը հայտարարել է, որ օդաչուները ստացած վնասվածքներից մահացել են։

Աղետի պատճառը, հավանաբար, վատ եղանակն է եղել. օդանավի անկումից հետո անձրևը դադարել է, և փրկարարները կարողացել են հասնել դեպքի վայր։

Արտակարգ ծառայությունների աշխատակիցները ինքնաթիռը քարշանավով մոտեցրել են ափին։

Ptecision Air-ը Թանզանիայի խոշորագույն մասնավոր ավիաընկերություն է, որն իրականացնում է ներքին և տարածաշրջանային թռիչքներ։ Ընկերության մասնակի սեփականատերը Kenya Airways-ն է։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԳիշերը Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել է սահմանի արևելյան հատվածի հայկական դիրքերի ուղղությամբ
Հաջորդ հոդվածըՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել Մասքին