‘Թանկացումները էլի սկսվեցին. Մամուլ’

1084

Հայաստանյան խանութներում արդեն արձանագրվում է որոշ ապրանքատեսակների գների աճ: Մասնավորապես` յուրաքանչյուր լիտրը մոտ 50 դրամով թանկացել են բնական հյութերի, յուրաքանչյուր տուփը` 10 դրամով թանկացել են ներկրվող ծխախոտի որոշ տեսակներ: Այս թանկացումները նախ և առաջ պայմանավորված են դրամի` վերջին շրջանում արձանագրվող արժեզրկման միտումներով և ընդհանրապես, Հայաստանի տնտեսությունում արդեն շոշափելի դարձող խիստ բացասական սպասումներով: «ՀԺ»-ն նկատում է, որ երեկ ՀՀ Ֆոնդային բորսայում մեկ դոլարի գինը կազմել է 415 դրամ այն դեպքում, երբ նախորդ գործարքների արդյունքներով 411 դրամ 50 լումա էր: Ուշագրավ է, որ դրամի ավելի կտրուկ արժեզրկումը կանխվում է միայն Կենտրոնական բանկի կողմից իրականացվող մեծածավալ արտարժութային ինտերվենցիաների շնորհիվ: Այդ միջոցով դրամի արժեզրկումը հնարավոր չէ կանխել երկարաժամկետ հեռանկարում:

Նախորդ հոդվածը‘Սպիտակ ռեշոտկով բալկոնի կողքը. ԿԸՀ-ն ոչ միայն ազնվության ու արդարության հետ խնդիրներ ունի, այլև` հայերենի. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ-ում կոռուպցիայի հիմնադիրն է. Մամուլ’