‘Թանկ ցուցահանդես. «ՉԻ»’

1466

Կառավարության առաջիկա նիստի օրակարգում ընդգրկված է «Էքսպո Միլան-2015» միջազգային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության հարցը: Այս մասին գրում է «ՉԻ»-ն և մանրամասնում. «Ըստ որոշման նախագծի՝ Հայաստանը Միլանում անցկացվող ցուցահանդեսին պատրաստվում է ներկայանալ իր մրգերով և դրանցից ստացված ալկոհոլային խմիչքներով: Հայկական տաղավարը տեղակայված է լինելու «Միրգ և բանջարեղեն» կոչվող կլաստերի տարածքում, և այնտեղ ներկայացված են լինելու խաղող, նուռ, ծիրան: Ուշագրավ է, սակայն, ցուցահանդեսին մասնակցելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափը. միայն «տաղավարի վարձակալման գումարը կկազմի 290 000 եվրո»:

Սակայն հասկանալի է, որ սա ամբողջ գումարը չէ. հարկավոր են համապատասխան ցուցանմուշներ, գովազդային նյութեր, ընթացիկ աշխատանքների հետ կապված այլ վճարներ ևս: Իսկ թե դրանք որքան գումար կարժենան, որևէ խոսք չկա այդ մասին: Բայց կարելի է ենթադրել՝ տասնյակ միլիոնավոր դրամներ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Հայաստանը գտնվում է տրանսֆերտներից առավել խորը կախվածություն ունեցող երկրների առաջին տասնյակում. «168 ժամ»’
Հաջորդ հոդվածը‘Ռուսերեն են խոսել, որ գումար տնտեսեն. «Առավոտ»’