‘Թատրոնը մեր օրերում’

2025

«Թատրոնն արվեստի տեսակ է, որն արտահայտվում է հասարակության առջև դերասանի խաղով պայմանավորված բեմական գործողությամբ: Թատերական ներկայացումը գրական երկի և բեմական գործողության համադրությամբ ստեղծվող իրականություն է»:

Ընդունված է համարել, որ հայկական թատրոնը հունական և հռոմեական թատրոնների հետ միասին աշխարհի ամենահին թատրոնների շարքին է դասվում, որն ունի ավելի քան 2000 տարվա պատմություն: Նրա առաջացման հիմքն են դարձել Գիսանե և Անահիտ աստվածուհիներին նվիրված ծիսակատարությունները: Բեմական գործողությունը թատրոնի առանձնահատուկ լեզուն է, որի կրողները և փոխանցողները դերասաններն են:

Ներկայումս հասարակության մոտ ձևավորված է այն կարծիքը, թե թատրոնի հիմնական սիրահարները և այցելուները ավելի բարձր տարիքի անձինք են, սակայն վերջերս Ticketmaster-ի կողմից  կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ մեր օրերում 16-ից 19 և 45-ից 54 տարիքի տեր մարդիկ են ավելի մեծ հաճույքով այցելում ներկայացումներ դիտելու: Սակայն սա միայն վիճակագրություն և չի կարող ցույց տալ մարդկանց զգացմունքները, վարվելակերպը և հիմնական մոտիվացիան: Որպես առավելություն կարելի է դիտել այն փաստը, որ ներկայումս երիտասարդները չեն կարծում, որ թատրոնը ստեղծվել է և  նախատեսված է հատուկ իրենց ծնողների համար: Սա իհարկե հուսադրող ցուցանիշ է, որը մերժում է արմատացած մտածելակերպը:

Թատրոնում հնարավոր է տեսնել երկրի մշակույթը, սովորությունները, որոնց միջոցով երիտասարդները որոշ ժամանակով հնարավորություն են ունենում կտրվելու ժամանակից միջավայրից: Հնի հանդեպ հետաքրքրությունը, այն բացահայտելու ցանկությունը, բեմական և ռեալ կյանքի միջև համեմատության փնտրտուքները և այլընտրանքային մեկնաբանություններ լսելու, դրանք սեփականի հետ համեմատելու ցանկությունն է, որ հանդիսանում է երիտասարդների հիմնական դրդապատճառը:

Իհարկե, բոլոր թատրոնները միանման չեն. յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները, սեփական ծրագիրը, սակայն այս բազմազանությունն է հանդիսանում այն պատճառներից մեկը, որ մարդիկ չեն ցանկանում բավարարվել միայն մեկ ներկայացմամբ:

Վերջին 15 տարում թատրոնը մեծ փոփոխությունների է ենթարկվել: Չնայած այն փաստին, որ դահլիճում երիտասարդներ բավականին մեծ թիվ են կազմում, դա ոչ միշտ է լուսաբանվում և ներկայացվում հանրությանը:

Թատրոնը 2500 տարի շարունակ հանդիսացել է մշակույթի ամենակարևոր բաղադրչնեից մեկը, որն իր մեջ ներառում է բազմաթիվ տարբեր տեսակի տեսություններ և  գործելակերպ: Նրանց որոշ մասը հիմնված է քաղաքական կամ հոգևոր գաղափարախոսության վրա, մինչդեռ մնացածը՝  դերասանական մասնակցության: Որոշ գործընթացներ արտահայտում են զուտ պատմությունը, որոշները՝ դիտում են թատրոնը որպես միջոցառում, մնացածները՝ որպես սոցիալական փոփոխության կատալիզատոր: 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ի և Եգիպտոսի հարաբերությունները սրվել են’
Հաջորդ հոդվածը‘«Լֆիկի ժողովուրդը» դիմավորեց քաղաքացիներին սեփական «ցույցով» (տեսանյութ)’