‘Թարգամաձեին հեռակա կալանավորել են և միջազգային հետախուզում հայտարարել ‘

732

Մոսկվայի Բասմանյան դատարանը թույլատրել է վրաց քաղաքական գործիչ Գիվի Թարգամաձեի հեռակա կալանքը: Թարգամաձեին մեղադրում են ՌԴ տարածքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու, ռուսաստանյան ընդդիմությանը ֆինանսավորելու և «Միլիոնների երթում» ընդդիմության գործողությունները ղեկավարելու համար: Հինգշաբթի դատարանը բավարարել է հետաքննության համապատասխան միջնորդությունը, հաղորդում է Интерфакс-ը: Թարգամաձեի նկատմամբ նաև միջազգային հետախուզում է հայտարարվել, հաղորդում է РИА Новости-ն: Քննիչը դատարանում հայտարարել է, որ Թարգամաձեն, նախկինի պես, զբաղվում է ՌԴ-ում  և այլ երկրներում ընդդիմության հետ խորհրդակցական աշխատանքներ տանելով:

Հիշեցնենք. անցյալ տարվա դեկտեմբերին քննչական կոմիտեն հայտարարեց, որ Գիվի Թարգամաձեն ֆինանսավորել է ռուսաստանյան ընդդիմությանը՝ ակտիվիստների համար սեմինարներ կազմակերպելով «գունավոր հեղափոխությունների» օրինակով իշխանությունը զավթելու վերաբերյալ: Հունվարի 10-ին քննչական կոմիտեն միավորեց զանգվածային անկարգությունների կազմակերպման և իշխանութայն տապալման գործերը 2012 թ. մայիսի 6-ի՝ զանգվածային անկարգությունների և ոստիկանությանը դիմակայելու «Բոլոտնիի գործի» հետ:

Վրաստանի իշխանությունները, մեկնաբանելով խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախկին ղեկավարի վերաբերյալ ռուսաստանյան իրավապահների հայտարարությունները, հայտնել են, թե Մոսկվայից որևէ հայցադիմում չեն ստացել՝ սեփական հետաքննությունն անցկացնելու վերաբերյալ, և նշել են, թե ամեն դեպքում՝ Թարգամաձեի արտահանձնումը Ռուսաստանին անհնար է, քանի որ նա Վրաստանի քաղաքացի է:

Նախորդ հոդվածը‘Բեռլուսկոնին զայրացրել է իր մրցակիցներին՝ փորձելով «կաշառել» ընտրողներին’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանն ընդունել է Րաֆֆի Հովհաննիսյանին (տեսանյութ, լուսանկար)’