‘Թարգամաձեն հերքում է իր ծանոթությունը ռուսաստանցի ընդդիմադիրների հետ’

799

Վրացի քաղաքական գործիչ Գիվի Թարգամաձեն, որին ՌԴ-ում հեռակա կարգով դատապարտել են Մոսկվայում զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար, հայտարարել է, որ չի հանդիպել ռուսաստանցի ընդդիմադիր գործիչների հետ, ուստի և իր դեմ գործ հարուցելու հիմքեր չկան:

Թարգամաձեն չի հերքել իր մասնակցությունը, այսպես կոչված՝ «գունավոր հեղափոխություններին» ԱՊՀ մի շարք երկրներում: Ըստ նրա՝ ինքը կոմպրոմատ է հավաքել Ռուսաստանի հետաքննչական մարմինների և իշխանության ներկայացուցիչների վերաբերյալ: «Հեղափոխությունների ժամանակ եղել եմ Ուկրաինայում, Ղրղզստանում, տարբեր դեպքերի ժամանակ՝ Բելառուսում: Երևի նրանք մտածել են, թե ես մտադիր եմ զբաղվել նաև Ռուսաստանով: Գուցե և զբաղվեի», — ասել է Թարգամաձեն Дождь հեռուստաալիքին տված հարցազրույցում: Նա նշել է, որ կաշխատի այն ուղղությամբ, որպեսզի Ինտերպոլը չարձագանքի Ռուսաստանի ՝ իր նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու պահանջին: Թարգամաձեն հայտարարել է, որ ինքը Վրաստանում չէ, սակայն չի վախենում, թե կձերբակալվի, հաղորդել է Росбалт-ը: 

Նախորդ հոդվածը‘Ուղևորները կանխել են ավտոբուսի աղետը ‘
Հաջորդ հոդվածը‘Գարեթ Բեյլը՝ ամսվա խաղացող, Վիլաշ-Բոաշը՝ մարզիչ’