‘Թարգմանիչը «փրկել» է Ֆրանսիայի նախագահին’

894

Թարգմանիչն ուղղել է Ֆրասիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի թույլ տված սխալը, երբ նա ճապոնացիներին չինացիներ է անվանել, հաղորդում է France-Presse-ը:

Ուրբաթ օրը Ճապոնիայում ելույթ ունենալով մամլո ասուլիսում և ցանկանալով ցավակցել Ճապոնիայի ժողովրդին՝ այդ երկրի տասը քաղաքացիների մահվան կապակցությամբ, որոնց, ի թիվս մի քանի հարյուր մարդկանց, հունվար ամսին Ալժիրում՝ նավթավերամշակող համալիրում, պատանդ էին վերցրել ահաբեկիչները, Օլանդը ֆրանսերեն լեզվով ասել է. «Ֆրանսիացի ժողովուրդը ցավակցում է Չինաստանի ժողովրդին»: Մամլո ասուլիսում աշխատող սինխրոն-թարգմանչուհին նրա խոսքը փոխանցել է ուղղած տարբերակով: Սակայն, ինչպես հաղորդում է գործակալությունը, ճապոնացի լրագրողների մեջ եղել է առնվազն մեկը, ով ֆրանսերեն հասկացել է և հայտնել  սխալի մասին: Ֆրանսիայի ղեկավարն ինքը, ըստ երևույթին, չի էլ նակատել, որ սխալ է թույլ տվել: Ինչպես հաղորդում է Figaro-ն, ճապոնական կողմը նույնպես վրիպում է թույլ տվել՝ Օլանդին ուղեկցող նախարար-պատվիրակներ Ֆլեր Պելերենին և Գիյոմ Գարոյին ներկայացնելով որպես ամուսնական զույգ, հաղորդում է  РИА Новости-ն:

Նախորդ հոդվածը‘Դատաբժիշկը Հայրիկյանի վերքերը չի տեսել (Դիտարկումներ փորձագիտական եզրակացության կապակցությամբ)’
Հաջորդ հոդվածը‘Դժգոհ են բոլորը, բողոքում են քչերը (ֆոտոշարք)’