‘«Թարմացված» «Մարականան» գալիք հունիսին կընդունի ԱՆգլիայի եւ Բրազիլիայի հավաքականներին ‘

749

Բրազիլիայի Րիո-դե-Ժանեյրո նահանգի նահանգապետը հայտարարել է, որ հռչակավոր «Մարականա» մարզադաշտը վերանորոգումից հետո առաջին խաղում կընդունի Բրազիլիայի եւ Անգլիայի հավաքականներին:

Րիոյի կենտրոնում գտնվող լեգենդար մարզադաշտը վերանորոգման նպատակով փակվել էր անցյալ տարի: Նահանգապետի խոսքով՝ բացումը տեղի կունենա հաջորդ տարվա հունիսին:

Մարզադաշտի հիմնանորոգումը տեղի է ունենում 2016-ին Բրազիլիայում կյանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանն ընդառաջ: Ակնկալվում է, որ վերանորոգումից հետո դաշտը լիովին համապատասխանելու է ՖԻՖԱ-ի պահանջներին: 

Նախորդ հոդվածը‘Անգլիայում կրկեսի տիրոջը դատել են փղի հետ վատ վարվելու համար ‘
Հաջորդ հոդվածը‘Եղանակը Հայաստանում. սպասվում են տեղումներ ‘