‘Թաքնված տեսախցիկը դաժան փորձության է ենթարկել նյույորքցիներին (տեսանյութ)’

1316

Նյու-Յորքի շենքերից մեկի բնակիչները սարսափելի հոգեբանական փորձարկման ակամա մասնակիցներ են դարձել:  Վերելակի դռները բացվելուն պես նրանց աչքերի առջև անհապաղ միջամտություն պահանջող սոսկալի տեսարան է հայտնվել: Ստեղծված իրավիճակում «վկաների» ոչ պակաս զարհուրելի գործողությունները նկարահանվել են թաքնված տեսախցիկով և տեղադրվել YouTube-ում:

«Ինչ կանեիք, եթե սպանության ականատես դառնայիք» անվանումը ստացած տեսահոլովակը նկարահանվել է վիրուսային մարքետինգով զբաղվող Thinkmodo ընկերության նախաձեռնությամբ, որպես «Մեկն էլ պակասեց»  քրեական մարտաֆիլմի գովազդային ակցիա, տեղեկացնում է The Daily Mail կայքը:

Վերելակը կանչած ակամա վկաների առջև խաղարկված տեսարանում երկու տղամարդ պայքարում են միմյանց դեմ, ընդ որում՝ նրանցից մեկը փորձում է պարանով խեղդել մյուսին, իսկ խցիկում տեղադրված տեսախցիկը նկարահանում է վերելակը կանչող բնակիչների վերաբերմունքը և գործողությունները:

Նախորդ հոդվածը‘Գրավաճառներին փողոց են շպրտում ‘
Հաջորդ հոդվածը‘Հ. Աբրահամյանը Ր. Հովհաննիսյանին առաջարկել է գլխավորել Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը’