‘Թբիլիսիի հայկական եկեղեցու մոտ տեղի ունեցած միջադեպը միջէթնիկական բնույթ չէր կրում. Վրաստանի ՆԳՆ’

1008

Թբիլիսիի Սբ.Էջմիածին հայկական եկեղեցու մոտ տեղի ունեցած միջադեպը միջէթնիկական բնույթ չԷր կրում: «Նովոստի Գրուզիի» կայքի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Վրաստանի ՆԳՆ-ից:

 «Միջադեպը միջէթնիկական բնույթ չԷր կրում: Դիմակայությունը տեղի է ունեցել փողոցում, ավտոմեքենայի կայանման պատճառով: Հետաքննությունը վարում են 125-րդ հոդվածով (մարմնական վնասվածքներ հասցնելը)»,- «Նովոստի Գրուզիա»-ին հայտնել է գերատեսչության ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր դասի, թեմի պաշտոնեության և հավատացյալների վրա հուլիսի 19-ի երեկոյան հարձակում է իրականացվել: Հայ Առաքելական ուղղափառ սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմը դեպքի առնչությամբ հանդես էր եկել հայտարարությամբ:

Նախորդ հոդվածը‘«Ո՛չ թալանին». Մոմերով երթ՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման’
Հաջորդ հոդվածը‘Կոբզոնին, Գազմանովին և Վալերիային արգելվել է մուտք գործել Լատվիա’