‘Թբիլիսին վրդովված է Ռուսաստանի սահմանը Աբխազիայի խորքը տեղափոխելու առիթով’

892

Վրաստանի իշխանությունները վրդովված են Սոչիի Օլիմպիական խաղերի ընթացքում Ռուսաստանի և Աբխազիայի միջև սահմանային գոտին ընդլայնելու որոշման առիթով: Թբիլիսին, որն Աբխազիան համարում է Վրաստանի անբաժանելի մասը, հայտարարում է, որ նման գործողությունների արդյունքում ռուս-վրացական պետական սահմանը 11 կիլոմետրով տեղափոխվել է դեպի վրացական տարածք: «Այսպես կոչված՝ սահմանային գոտու ստեղծումը Վրաստանի ինքնիշխան տարածքում՝ առանց Վրաստանի կառավարության համաձայնության՝ ևս մի ոտնձգություն է Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հանդեպ և իրենից ներկայացնում է Ռուսաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների, միջազգային իրավունքի և կրակի դադարեցման պայմանագրի կոպիտ խախտում»,- հայտարարել է վրացական ԱԳՆ-ն:

Աբխազիայի նախագահի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է, որ կառավարության որոշմամբ՝ 2014 թ. հունվարի 20-ից մինչև մարտի 21-ը փոփոխվել են Գագրայի շրջանի սահմանային գոտու սահմանները: Ըստ հաղորդագրության՝ Գագրայի շրջանում սահմանային գոտին սահմանվել է 11 կիլոմետր լայնությամբ՝ Ռուսաստանի սահմանից դեպի Աբխազիայի տարածքի խորքը: Ընդլայնված սահմանային գոտում կա ութ բնակավայր, փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘«Գալուստ Գյուլբենկյան» Հիմնադրամը 120 հզր եվրո-ի օգնություն կտրամադրի սիրիահայերին’
Հաջորդ հոդվածը‘Միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 1.150 մլն դոլար ‘