‘Թբիլիսիում անվանափոխվել է Վարդերի հեղափոխության հրապարակը’

1048

Վրաստանի մայրաքաղաքում անվանափոխել են Վարդերի հեղափոխության հրապարակը.այսուհետև այն կկոչվի ազգային-ազատագրական պայքարի առաջնորդ Մերաբ Կոստավայի անունով: Անվանափոխվել է նաև Թբիլիսիի միջազգային օդանավակայանը, որն այժմ կրում է Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի անունը: Այսպիսի որոշում են կայացրել Թբիլիսիի քաղաքային խորհրդի անդամները, հաղորդում է «Грузия-онлайн»-ը:

Հիշեցնենք, որ հրապարակը Վարդերի հեղափոխության անունն ստացել էր 2003 թ. իրադարձություններից հետո, երբ այն ժամանակվա ընդդիմադիրները, ձեռքներին վարդեր պահած, գրավեցին խորհրդարանի շենքը, ինչի արդյունքում իշխանության եկավ Միխեիլ Սաակաշվիլին: Այսօր, երբ իշխանությունն անցել է նրա հակառակորդներին՝ «Վրացական երազանք» կուսակցությունից, Թբիլիսիի իշխանությունները արդարացված են համարում «պատմության մի մասի ոչնչացումը»: Սակայն Թբիլիսիի քաղաքային խորհրդում պնդում են, թե դա թելադրված չէ կոնկրետ իրադարձության նկատմամբ ատելությամբ,  և առհասարակ՝ ատելության դրսևորում չէ:

Մեկ տարի առաջ էլ Վրաստանի իշխանություններն առաջին անգամ հրաժարվեցին «վարդերի հեղափոխության» տարեդարձը նշելուց: Դրանից առաջ ամեն տարի նոյեմբերի 23-ը նշվում էր որպես պետական տոն, փոխանցում է rbk.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Արցախում իրավական և դատական բարեփոխումներով զբաղվող աշխատանքային խումբ է ստեղծվել’
Հաջորդ հոդվածը‘Բաց նամակ ԼՂՀ նախագահին, ի պաշտպանություն Քաշաթաղի արվեստի ու սպորտի դպրոցի’