Թբիլիսիում ավերել են ԼԳԲՏ երթի կազմակերպիչների գրասենյակը

683

ԶԼՄ-ների առնվազն հիսուն աշխատակից տուժել է «Արժանապատվության երթի» հակառակորդների բռնի գործողություններից, ոմանք տեղափոխվել են հիվանդանոց։ Տեխնիկան վնասվել է։

ԼԳԲՏ ակտիվիաստները ստիպված են եղել չեղարկել երթը՝ միջոցառման մասնակիցների անվտանգության մտահոգությամբ։

«Իշխանությունները ոչ միայն չկարողացան ապահովել սեռական փոքրամասնության և մեր համախոհների անվտանգությունը, այլև ակտիվ գործողություններով  խանգարեցին մեզ իրացնել մեր հավաքի իրավունքը։ Մենք չենք կարող դուրս գալ փողոց, որտեղ լիքն են իշխանությունների, եկեղեցու և ռուսաստանամետ ուժերի պաշտպանությունը վայելող բռնարարները, մենք չենք կարող ռիսկի ենթարկել մարդկանց կյանքը»,- հայտարարել են ակտիվիստները։

Երթը չեղարկելու վերաբերյալ հայտարարությունն արվել է արմատական խմբերի կողմից լրագրողների վրա հարձակումներ գործելուն զուգընթաց։ ՆԳՆ տվյալներով՝ բռնության է ենթարկվել 55 հոգի, նրանցից 53-ը ԶԼՄ-ների ներկայացուցիչներ են։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՀՀ ԱՆ. 55 նոր դեպք, 52 առողջացած, 3 մահ
Հաջորդ հոդվածըՈւիմբլդոն. Աշխարհի առաջին ռակետը դուրս եկավ քառորդ եզրափակիչ