‘Թբիլիսիում բողոքի ցույց է տեղի ունեցել՝ Սոչիի Օլիմպիադային մասնակցելու դեմ’

865

Թբիլիսիում բողոքի ցույց է տեղի ունեցել՝ Սոչիի Օլիմպիադային մասնակցելու դեմ

Երեկ ուշ երեկոյան Թբիլիսիում կայացել է ռոք-ցույց՝ ընդդեմ Վրաստանի մասնակցության Սոչիի Օլիմպիադային: «Մենք՝ ազատ երկրի զավակներս, տարբեր հայացքների տեր քաղաքացիներս, միանում ենք Սոչիի Օլիմպիական խաղերը բոյկոտելու գործընթացին»,- հայտարարել են ակցիայի մասնակիցները: Հրապարակում հավաքվել է մի քանի հազար մարդ: Նրանք ստորագրահավաք են նախաձեռնել՝ ընդդեմ Սոչիի Օլիմպիադային Վրաստանի մասնակցության, և մի քանի օրից  ստորագրություններով հանրագիրը կհանձնեն իշխանություններին:

Ավելի վաղ Վրաստանի օլիմպիական կոմիտեն հավանություն էր տվել 2014թ.  Սոչիի օլիմպիադային Վրաստանի մասնակցությանը, փոխանցում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘Քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանն ազատ է արձակվել. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Ժամը 18:00-ին՝ հանդիպում Տիգրան Առաքելյանի հետ ‘