‘Թբիլիսիում երկու երիտասարդներ ձերբակալվել են Պուտինին հայհոյելու համար’

868

Երեկ Թբիլիսիում ձերբակալել են  «Ազատ գոտի» երիտասարդական շարժման երկու ակտիվիստների, որոնք, «Грузия Online»-ի փոխանցմամբ՝ հայհոյանքներ են տվել Պուտինի հասցեին: Միջադեպը տեղի է ունեցել Արհմիությունների պալատի մոտ, որտեղ այդ պահին ընթանում է «Սոցիալ-դեմոկրատները՝ հանուն Վրաստանի զարգացման» կուսակցության համագումարը՝ կառավարության ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի մասնակցությամբ: «Ազատ գոտի» շարժման ակտիվիստները բողոքի ցույց են արել ընդդեմ «ռուսաստանյան օկուպացիայի», ինչպես նաև պահանջել են ազատ արձակել Վրաստանի ՆԳՆ նախկին նախարար Վանո Մերաբիշվիլիին:

Վրաստանի ՆԳՆ-ից հայտնել են, որ բերման ենթարկված ակտիվիստները մեղադրվում են մանր խուլիգանության մեջ: Ինչպես հայտնում է  պարբերականի աղբյուրը, երիտասարդներից մեկին ոստիկանը երկար բացատրում էր, որ «մայր հայհոյելը օրենքի խախտում է»: Այս գործով դատը կկայանա այսօր: Իսկ «Ազատ գոտին» որոշել է ևս մի բողոքի ակցիա անցկացնել՝ «ընդդեմ Պուտինի և ընդդեմ ակտիվիստների ձերբակալության», փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Բրյուսելը ուզում է ծանոթանալ Հայաստան-Մաքսային միություն համագործակցության մանրամասներին’
Հաջորդ հոդվածը‘Սիրիացի գրոհայինները գրավել են Իսրայելի սահմանամերձ անցակետը’